Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Իրանի նախագահը կհանդիպեն

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Իրանի նախագահը կհանդիպեն
23.09.2014 | 15:37

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում։ Դա կլինի 1979-ից ի վեր առաջին բրիտանա-իրանական նման մակարդակի հանդիպումը։ Դիտորդների կարծիքով՝ Քեմերոնը կփորձի համոզել Իրանի նախագահին միանալ միջազգային կոալիցիայի գործողություններին՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման։ Նախկինում Իրանը հրաժարվում էր մասնակցություն ունենալ կոալիցիայում։

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ