Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արտգործնախարարները քննարկել են ԱՊՀ զարգացման հայեցակարգի իրականացման ընթացքը

Արտգործնախարարները քննարկել են ԱՊՀ զարգացման հայեցակարգի իրականացման ընթացքը
10.10.2014 | 12:42

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։
Խորհրդի օրակարգը ներառում էր երկու տասնյակ հարցեր, այդ թվում` հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի և ԱՊՀ ձևաչափում իրականացվող բազմակողմ համագործակցության վերաբերյալ:Նախարարների խորհրդում քննարկվել է հումանիտար բնագավառում 2015-2016 թթ. ԱՊՀ շրջանակներում իրականացվելիք համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է մշակույթի, կրթության, գիտության, տեղեկատվական, գրահրատարակչության բնագավառներում շուրջ 200 միջոցառում։ Խորհրդի մասնակիցները որոշել են գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում ԱՊՀ բազային կազմակերպության կարգավիճակ շնորհել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին։
Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել ապօրինի միգրացիայի դեմ հակազդեցության բնագավառում ԱՊՀ երկրների 2015-2019 թթ. համագործակցության ծրագիրը։ Նախարարներն անդրադարձել են ԱՊՀ մասնակից երկրների արտաքին սահմանների պահպանության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության, իրավապահ մարմինների միջև փոխգործակցության հարցերին։ Արտգործնախարարները քննարկել են ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման ընթացքը։ Նախարարները որոշել են ԱՊՀ արտգործնախարարների հաջորդ նիստն անցկացնել 2015 թ. ապրիլին, Ղրղզստանի Օշ քաղաքում։

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ