Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վարչապետը խոսեց հղիների օգտին

Վարչապետը խոսեց հղիների օգտին
30.10.2014 | 12:04

«Այս վերջին օրերին նկատվեց, որ իսկապես դժգոհություն կա օրենքի նկատմամբ։ Խնդիրն իսկապես լուրջ է և պետք է այնպես անեք, որ ոչ մի աշխատող հղի կին չտուժի»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի այսօրվա նիստում, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում էր «բռնադատվածների վարկերի տրամադրման մասին» կարգում փոփոխությունները։ Ըստ էության, վարչապետի վերը նշված խոսքը հնչեց որպես հանձնարարական։ Թե այն կյանքի կկոչվի՞, կարժանանա՞ որպես շրջանառության մասին օրենքի փոփոխությունների ճակատագրին, թե՞ կնմանվի պարտադիր կուտակային կենսաթոշակների իբր փոփոխությանը, ժամանակը ցույց կտա։ Իսկ եթե վարչապետի հանձնարարականը զուտ տեսական չլինի, ապա, հնարավոր է, որ երիտասարդ կանայք ու մայրերը չխուսափեն հղիանալուց։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ