Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հովիկ Աբրահամյանը մեկնում է Թբիլիսի

Հովիկ Աբրահամյանը մեկնում է Թբիլիսի
11.12.2014 | 11:56

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրավերով դեկտեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Վարչապետը կայցելի նաև Թբիլիսիի հայկական եկեղեցի, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ