Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Միջնորդները Լեռնային Ղարաբաղում են

Միջնորդները Լեռնային Ղարաբաղում են
20.02.2015 | 12:27

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան ավարտվել է Լեռնային Ղարաբաղում։ Իգոր Պոպովը, Պիեռ Անդրիոն և Ջեյմս ՈՒոռլիքը հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի հետ։ Լեռնային Ղարաբաղի նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումներն ստացել են նոր, ավելի բացասական որակ և դրսևորումներ, «որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, միջնորդների կողմից կատարվող աշխատանքին և տարածաշրջանում կայունության պահպանմանը»։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:
Միջնորդները հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ:
Հանդիպման ընթացքում համանախագահները ներկայացրել են իրենց տարածաշրջանային այցի արդյունքները, քննարկել հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարները: Նրանց խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձել է շփման գծում տիրող իրադրությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին: Վերջում Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է համանախագահներին հետաքրքրող հարցերին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ