Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Համալիրի բախտը այս անգամ բերեց

Համալիրի բախտը այս անգամ բերեց
11.02.2016 | 18:18

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բաժնետոմսերը հիմա էլ փոխանցվեցին պետգույքի վարչությանը։ Փաստն ուրախալի է, համենայն դեպս, այն չօտարվեց «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությանը։ Կառավարության երեկվա նիստում պաշտպանության փոխնախարար Արա Նավարյանը տեղեկացրեց, որ օտարման գործարքը չի կայացել, քանի որ ընկերությունը սահմանված ժամկետում օտարված գույքի համար վճարում չի կատարել։ Այլ կերպ ասած՝ «չկա փող, չկա ապրանք» տարբերակն է գործել, ու կառավարությունը չեղյալ է ճանաչել նախորդ որոշումը՝ Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերը ՊՆ-ից փոխանցելով պետգույքի վարչությանը։ Լավ կլիներ, որ Մարզահամերգային համալիրը չօտարվեր ընդհանրապես, և պետությունն ինքը տնօրիներ այն գումարները, որոնք կարող են գոյանալ կառույցի նորմալ աշխատանքի դեպքում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ