«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Անհաջող խա՞յծ

Անհաջող խա՞յծ
03.04.2016 | 14:50

Քիչ առաջ համացանցով տարածվեց «Ռիա Նովոստի» գործակալության այն հաղորդագրությունը, ըստ որի Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգահլին հայտարարել է, թե ադրբեջանական կողմը որոշումը է կայացրել միակողմանի դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի ողջ երկայնքով:
Սակայն իրականությունն այլ է: ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե վերջին 24 ժամում Ադրբեջանը երկու անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ դադարեցնում է կրակը, բայց շարունակում է իր ահաբեկչական գործողությունները։ «Սա բնորոշ է Ադրբեջանին եւ սա շահարկում է։ Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք կառուցողական նորմալ երկխոսության եւ հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն սա չի նշանակում, որ թույլ ենք եւ չենք կարող պաշտպանել մեր անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը»,- armradio-ի հետ զրույցում ասել է Բաբայանը:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ