ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գերմանիան պատրաստ է օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Մերկել

Գերմանիան պատրաստ է օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Մերկել
06.04.2016 | 16:38

Գերմանիան ԵԱՀԿ նախագահի իրավունքով պատրաստ է կառուցողական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ջանքերում։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսում՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Մերկելը նշել է, որ Գերմանիան կողմ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների շարունակմանը։ Նրա խոսքով՝ դեռևս դիտվում է փոքր առաջընթաց

Դիտվել է՝ 3253

Մեկնաբանություններ