Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց

Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց
18.04.2016 | 14:40

Միհրան Պողոսյանը իր փափուկ կյանքին հրաժարական տվեց: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ԴԱՀԿ-ի արդեն նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հրաժարականը վաղուց էր հասունացել. ապրիլի 17-ին «Էր Ֆրանսի» աշխատակցին Պողոսյանի թիկնապահի ծեծը վերջին կաթիլն է եղել բաժակում: Գուցե այս պաշտոնյայի հրաժարականից հետո Հայաստանում բանանի գինն իջնի: Ինչևէ, ինչո՞վ է պայմանավորված այս հրաժարականը, արդյոք, բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ժողովրդի դժգոհության ալիքը մեղմացնելո՞ւն է միտված, և Միհրան Պողոսյանը, որպես քավության նոխազ, հարմար թեկնածու էր, դժվար է ասել: Գուցե սա ընդամենը հրաժարականների սկիզբն է:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ