Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Օբաման վառեց Սպիտակ տան տոնածառի լույսերը

Օբաման վառեց Սպիտակ տան տոնածառի լույսերը
03.12.2016 | 01:07

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջին անգամ վառեց Սպիտակ տան Սուրբ Ծննդյան եղևնու լույսերը՝ կոչ անելով ամերիկացիներին տոնական օրերին չմոռանալ հիվանդներին և քաղցածներին, մերձավորների հետ վարվել այնպես, ինչպես կցանկանային, որ իրենց հետ վարվեին: Մտորելով իր նախագահության ութ տարիների շուրջ` Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը տնտեսական ճգնաժամից, պատերազմներից և ազգային ողբերգություններից կազդուրված երկիր է:


«Ես իմ դիմաց տեսա բարի, անկոտրում և հույսով լի մարդկանց, ովքեր հոգ են տանում մեկը մյուսի մասին»,- հայտարարել է Օբաման: Արարողությունը ամենահին ամերիկյան ավանդույթներից է, որն անցկացվում է 94-րդ անգամ: Եղևնու շուրջ են հավաքվել հազարավոր մարդիկ: Հյուրերի թվում էին քաղաքական գործիչներ, դերասաններ, երաժիշտներ:

Դիտվել է՝ 3279

Մեկնաբանություններ