Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ժան դ'Օրմեսոն. Ես երբեք չէի դադարում որոնել ճանապարհ, ճշմարտություն ու կյանք

Ժան դ'Օրմեսոն. Ես երբեք չէի դադարում որոնել ճանապարհ, ճշմարտություն ու կյանք
06.12.2017 | 17:01

Ֆրանսիացի հայտնի գրող, ակադեմիկոս, փիլիսոփա Ժան դ’Օրմեսոնը վախճանվեց Նեյի սյուր Սենում` Փարիզի մերձակայքում գտնվող իր տանը: Նա 92 տարեկան էր: Մահվան պատճառը սրտի տագնապն էր` հղում անելով դստերը` Էլոիզին, հաղորդել է AFP-ը: Գրողի վախճանը, որ բարեկամություն էր անում Ժորժ Պոմպիդուի, Ֆրանսուա Միտերանի ու Նիկոլա Սարկոզիի հետ, փոթորկել է Ֆրանսիան: Նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցելով նրա մերձավորներին` Ժան դ’Օրմեսոնին անվանել է «լավագույնը ֆրանսիացի մտածողներից, մտքի, նրբագեղության ու հումորի եզակի համադրման տեր, գրականության արքայազն, որ երբեք ինքն իրեն լուրջ չէր ընդունում»:


Ժան դ’Օրմեսոնը ծնվել է Փարիզում, 1925-ին, դիվանագետ Անդրե դ’Օրմեսոնի ընտանիքում: Նրա առաջին գրական մեծ հաջողությունը դարձավ ՙԿայսրության փառքը» վեպը, որի համար ստացավ Ֆրանսիայի ակադեմիայի մրցանակը 1971-ին: Երկու տարի անց` 48 տարեկանում, նա դարձավ Ֆրանսիայի ամենաերիտասարդ ակադեմիկոսը «40 անմահներից»: Հենց Օրմեսոնն էր պայքարում, որ ակադեմիկոսների շարքերում նաև կանայք լինեն և 1981-ին Մարգերիտ Յուրսենարը դարձավ առաջին կին ակադեմիկոսը:
«Ես ոչ հերոս էի, ոչ մարտիրոս, ոչ սուրբ: Ես ապրում էի ունայնության ու խռովքի մեջ: Ես որոնում էի երջանկություն ու հաճույք` չափազանց հաճախ»` գրել է Ժան դ’Օրմեսոնը անցած տարի հրապարակված իր վերջին ինքնակենսագրական վեպում: «Չնայած ամեն ինչին` ես կասեմ` այս կյանքը հիասքանչ էր: Բայց անվարժ ու անքաղաքավարի` ես երբեք չէի դադարում որոնել ճանապարհ, ճշմարտություն ու կյանք»:
RFI


Հ.Գ. 92 տարեկանում մեծամասնությանը միացած գրողը ճանապարհ, ճշմարտություն ու կյանք էր որոնում: Գուցե ճիշտ է իրոք, որ իր ամենաառաջին էջից մարդկությունը գրում է մի գիրք` տարբեր լեզուներով, բայց նույն բովանդակությամբ: Եվ կարդում է այդ գիրքը` նույնիսկ եթե չի բացում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ