Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ցավեցրել» է

«Ցավեցրել» է
27.03.2018 | 00:53

Նախիջևանի դիրքերում 2014-ին հայկական ուժերի առաջխաղացումը տեղի է ունեցել Սիսիան-Նախիջևան սահմանագծում, ուր շատ բարդ ռելիեֆ է` դեմ դիմաց գտնվող երկու բավականին բարձր սարերի եզրագծումով. սարերից մեկի վրա եղել է հայկական պոստը, մյուսի վրա` ադրբեջանականը:

«Ձյունը դնելուն պես և իրենք են լքել սարը, և մերոնք, գարնան գալուն պես էլի բարձրացել են: 2014-ին մերոնք շատ վաղ բարձրացել, հասել են նաև դիմացի սարին, պոստ դրել ու մնացել են, փաստորեն, ռազմավարական նշանակության բարձունք են գրավել, գրեթե Երևանի չափ»,- ասաց մեզ հետ զրուցող ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը: Պոստի անունն էլ դրել են «Արևիկ». առաջին զինվորը, որ ոտքը դրել է էդ սարի վրա, այդ օրերին դուստր է ունեցել, դստեր անունով անվանակոչել են նաև պոստը:


Ի դեպ, գրեթե անխոցելի այս փաստի հիշեցումը Միհրան Հակոբյանի շուրթերից, որի մասին ժամանակին եղել են թե հեռուստատեսային, թե ֆոտոռեպորտաժներ, ահավոր «ցավեցրել» է փողոցում իշխանություն որոնողներին. վերջիններս Սերժ Սարգսյանի դեմ պայքարում փորձում էին որպես հզորագույն արգումենտ «պտտել» Լելե-Թեբեի ութ հարյուր հեկտարի «ապրիլյան ժապավենը», որ «ցրեն» միֆը, թե Սերժ Սարգսյանը անվտանգության և գեոքաղաքական հարցերում բավականին գրագետ խաղացող է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ