Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.02.2020 | 09:24
Գարուն կգա,
Դու այցի կգաս` լուսեղ կանթեղով։
Ցորեն ու հացի բույրը հակինթե,
Կլցվի մեկեն սրտերիս վրա:
Կցնծանք անափ,
ՈՒ կտուցներս դեպ Քեզ մեկնելով,
Հոտոտելով Քո բույրը հարազատ,
Կշշնջանք խենթ`
-Սիրում ենք, Քեզ, Տե՛ր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 5359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ