Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.03.2020 | 00:08
Դու անցար իմ կողքով,
ասացիր` ապրի՛ր։
Դու նայում էիր իմ աչքերի մեջ,
Տեսնում էիր իմ մեղքերը բոսոր,
ՈՒ սիրում էիր ինձ`
Արյունահոսող մեղքերիս միջով...
ՈՒ ասում` ապրի՛ր...
Քեզ համար են այս
Ներումները լուռ….
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 5675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ