ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արգելել Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն

Արգելել Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն
26.04.2022 | 07:42

Թուրքական դեսպանատան հիմնարկեքի առիթով այս օրերին ՈՒրուգվայում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլին Մոնտեվիդեոյում բողոքի ելած հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման մասնակիցներին արձագանքել է արհամարհական քմծիծաղով` ձեռքով ցույց տալով «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանը:


Տեղեկացնենք, որ աշխարհի շատ երկրներում արգելված է ահաբեկչական այս կազմակերպության ոչ միայն գործունեությունը, այլև գոյությունը վկայող տարրերի հիշատակումը:
«Օտարեկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ հատուկ ծառայությունների գործունեությունը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի համաձայն՝ արգելափակվում է այն անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն, ով հարում է այնպիսի կազմակերպության, որի նպատակն է վնաս պատճառել մեր երկրի պետական անվտանգությանը, իրականացնել ահաբեկչական գործունեություն:


«Գորշ գայլեր» կազմակերպությունը Հայաստանի ու ողջ հայության համար դեֆակտո և դեյուրե այդպիսին է հանդիսանում: Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում արգելվել է նման կարգավիճակում գտնվող կազմակերպությունների հետ հնարավոր կապ ունեցող անձանց մուտքը Հայաստան: Այսօր էլ, փաստորեն, առկա են բոլոր հիմքերը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելափակելու համար, ինչը, սակայն, իրատեսական չենք համարում` հաշվի առնելով, որ երկրում վարվում է պրոթուրքական քաղաքականություն:


ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 14056

Մեկնաբանություններ