Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Դարձի գալը ես այդպես եմ պատկերացնում»

«Դարձի գալը ես այդպես եմ պատկերացնում»
15.06.2022 | 07:20

Զարմանալի է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կոչումներ, պարգևներ ստացած նախկին պաշտոնյաները, որոնք հիմա ասում են, թե դարձի են եկել, ինչու՞ այդ կոչումները հետ չեն շպրտում այս իշխանությունների երեսին՝ լրագրողների, հանրային դեմքերի ու համախոհների ներկայությամբ։


Միայն չասեք, թե դա Նիկոլը չի տվել:
Հենց նա է տվել, հենց նա է պաշտոնի նշանակել, շատերիդ էլ կոչում ու պարգև շնորհել՝ երկուսը մեկում:
Իհարկե, ձեր որոշելիքն է, սակայն դարձի գալն ու ձեր կենսագրությունից այդ անպատվաբեր ժամանակահատվածը ջնջելը ես հենց այդպես եմ պատկերացնում:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 15229

Մեկնաբանություններ