Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Չվերահսկվող էմիգրացիա՝ վերահսկելի ընտրազանգված

Չվերահսկվող էմիգրացիա՝ վերահսկելի ընտրազանգված
17.09.2023 | 17:05

Հիմա հասկանում ե՞ք, թե ինչ է նշանակում «չվերահսկվող էմիգրացիա», և թե ինչու են նիկոլականները 2018-ին վավերացրել Մարաքեշի պակտը:

Իմաստը միայն էժան աշխատուժը չէ, այլ նաև՝ «վերահսկելի ընտրազանգվածը»: Դե հիմա պատկերացրեք, որ էդ ընտրազանգվածը մի քանի տարուց գերազանցի ՀՀ բնակչությունը... Այ, էդ ժամանակ կհասկանաք՝ թե ով է ում վերահսկում:

Էշելոններով ընտրատեղամաս ուղղորդվող այլազգիներին նույն եռանդով նաև սահման ե՞ք ուղղորդելու:

Թե՞ ուղղորդողն էլ է սահմանից էն կողմ գտնվող թշնամի ուժը:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 8950

Մեկնաբանություններ