Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Անկեղծ բարեկամը

Անկեղծ բարեկամը
26.09.2024 | 06:55

Թագավորն իրեն մեծ բանաստեղծ էր կարծում, բոլորը գովում էին նրան, երբ կարդում էր իր գրվածքները.

- Ի՜նչ չքնաղ ոտանավորներ են: ՈՒրիշ ո՛վ կարող է այդպես գրել:

Մի օր արքան ընթրիքի հրավիրված տաղանդավոր մի բանաստեղծի մոտ կարդաց իր հորինվածքներն ու հարցրեց.

- Ի՞նչ կասես, ինչպիսի՞ բանաստեղծ եմ ես: Գրածներիցս որո՞նք քեզ դուր եկան: Բանաստեղծն անկեղծ ասաց.

- Տե՛ր, բոլորն էլ անհամ գրություններ են:

Թագավորը զայրացավ ու զնդանը նետել տվեց բանաստեղծին:

Մեկ շաբաթ հետո արքան նրան դարձյալ ընթրիքի հրավիրեց: Բանաստեղծը շատ քաղցած էր:

Ընթրելուց առաջ արքան կարդաց իր նոր ոտանավորներն ու հարցրեց.

- Իսկ հիմա ինչպե՞ս եմ գրել:

- Ինձ կրկին բա՛նտ տարեք,- մրմնջաց բանաստեղծը:

- Սակայն այս անգամ թագավորը ծիծաղեց ու ասաց.

- Լավ է ունենալ մեկ անկեղծ բարեկամ, քան բազմաթիվ կեղծ ու շողոքորթ ծառաներ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7449

Մեկնաբանություններ