Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ի՞նչն է ավելի հավանական՝ Արարատի հանգած հրաբխի ժայթքու՞մը, թե՞ Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը

Ի՞նչն է ավելի հավանական՝ Արարատի հանգած հրաբխի ժայթքու՞մը, թե՞ Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը
12.02.2025 | 21:02

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 63 պատգամավոր։

Ինձ ճանաչողները գիտեն, որ ես անկեղծ եմ իմ հայացքներում, ինչը, ցավոք սրտի, միշտ չէ, որ ընդունելի է քաղաքականության մեջ։ Այնուամենայնիվ, կարող եմ վստահորեն ասել՝ Արարատի հանգած հրաբխի ժայթքման հավանականությունն ավելի մեծ է, քան Հայաստանի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալը:

Մարդիկ, ովքեր կրում են վարդագույն ակնոցներ և ապրում են երազների աշխարհում, կարող են վիրավորվել իմ խոսքերից, բայց ինձ դա չի հետաքրքրում: Ինձ այդպես են դաստիարակել՝ ասել ճշմարտությունը, նույնիսկ, երբ մարդիկ պատրաստ չեն դա ընդունել։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5056

Մեկնաբանություններ