Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հանրագիր

Հանրագիր
13.02.2025 | 19:23

Այսօր, մի խումբ ուսանողներով, կոլեկտիվ հանրագիր ենք ներկայացրել ՀՀ Նախագահին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ։

Վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները Հայոց Ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել հասարակության շրջանում։ Համազգային արժեքների և շահերի հստակեցումը Նախագահի առաջնահերթություններից պետք է լինի։

Մեր հանրագրով պահանջում ենք․

* Թվարկել այն համապետական և համազգային շահերը, որոնցով ՀՀ Նախագահը առաջնորդվում է իր լիազորություններն իրականացնելիս։

* Հստակեցնել՝ արդյո՞ք Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարվում է Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ։

Մենք ակնկալում ենք, որ հանրագիրը կքննարկվի օրենքով սահմանված կարգով և կհրապարակվի համապատասխան հարթակում։

Համոզված ենք, որ մեր ձայնը պետք է լսելի լինի։

Հրայր ԱՂԱՎԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4273

Մեկնաբանություններ