ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Քրիստոս ոչ թե դատարկության մեջ է բնակվում, այլ «ես»-ից դատարկված մարդու սրտի մեջ

Քրիստոս ոչ թե դատարկության մեջ է բնակվում, այլ «ես»-ից դատարկված մարդու սրտի մեջ
24.05.2025 | 21:47

Երբ ձգտում ենք բարձրանալ մարդկանց աչքին, մեր մեջ դատարկություն ենք զգում, որը փառասիրության պտուղն է, որովհետև Քրիստոս չի բնակվում դատարկության մեջ, այլ «ես»-ից դատարկված մարդու սրտի մեջ:

Դժբախտաբար, շատ անգամ հոգևոր մարդիկ ուզում են առաքինի լինել, սակայն ցանկանում են նաև մի բան, որ կերակրի իրենց հպարտությունը, այսինքն՝ ճանաչում, մրցանակներ և նման այլ բաներ, և այդպիսի մարդկանց հոգին մնում է դատարկության մեջ, քանի որ նրանց մեջ գոյություն չունի սրտի հարստությունն ու ճախրանքը:

Եվ ինչքան մեծանում է իրենց փառասիրությունը, այնքան մեծանում է նաև դատարկությունը, և այնքան ավելի շատ են տանջվում:

Սբ. Պաիսիոս ԱԹՈՍԱՑԻ

Հատված «Կրքեր և առաքինություններ» գրքից, Երևան 2015, էջ 53:

«Հոգևոր զրույցներ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 5928

Մեկնաբանություններ