Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ցանկացած պահի նրա առողջական վիճակը կարող է կտրուկ վատանալ

Ցանկացած պահի նրա առողջական վիճակը կարող է կտրուկ վատանալ
01.06.2025 | 13:14

Հայտարարություն

Այսօր՝ 2025 թվականի հունիսի 1-ին, Լիլիթ Աղեկյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է ինձ, որ գիշերը «Աբովյան» ՔԿՀ-ում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրան տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն, սակայն վտանգը չի անցել, և կա իրական սպառնալիք, որ ցանկացած պահի նրա առողջական վիճակը կարող է կտրուկ վատանալ։

Հիշեցնում եմ.

Լիլիթ Աղեկյանի խոշտանգման օրը՝ 2025 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը, երբ ոստիկանությունում, անձնական զննության ժամանակ նա իրեն վատ էր զգացել ու տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, բժիշկների կողմից նշանակվել էր ՄՌՏ (MRT) հետազոտություն, որը մինչ օրս չի իրականացվել։

Ներկա պահին պետք է արձանագրել, որ Լիլիթ Աղեկյանի կյանքը «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվում է իրական և շարունակական վտանգի ներքո։

Լիլիթ Աղեկյանի պաշտպան՝

Զարուհի Փոստանջյան

01 հունիսի, 2025թ.

Դիտվել է՝ 3053

Մեկնաբանություններ