Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թրամփի ու Մասկի «մեղրամիսը», ինչպես և սպասվում էր, արագ ավարտվեց

Թրամփի ու Մասկի «մեղրամիսը», ինչպես և սպասվում էր, արագ ավարտվեց
06.06.2025 | 13:01

Ինչպես և կանխատեսվում էր, որպես խելացի, բայց անլուրջ մարդիկ՝ նրանք միանգամից սկսեցին իրար «կծելը»։ Թրամփը խոսեց SpaceX-ի պետական ֆինանսավորման դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Մասկը սպառնաց դադարեցնել դեպի տիեզերք մարդկանց տեղափոխումը։ Իսկ այսօր Մասկը գնաց ավելի հեռու և սկսեց պահանջել Թրամփի իմպիչմենթը։ Այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու։

Թրամփը, իր փսևդոտնտեսական գործունեությամբ և բիզնես քոնթրակթ քլոսինգի ոճով արտաքին ու ներքին քաղաքականություն վարելով, քայլ առ քայլ փոսն է մտնում։

Իսկ Մասկից լավ պրծան․ եթե նա իր «օպտիմիզացիաները» մի քիչ էլ շարունակեր, ապա ամերիկյան պետական մեքենան «հաջողությամբ» կանգնեցնելու էր։

Գիտե՞ք, ինչու են Թրամփն ու Մասկը այդքան ինֆանտիլ․ որովհետև բանակում չեն ծառայել։ Տղեն կյանքում պետք ա իսկական դժվարություն ու մենակություն տեսնի։ Իսկ պետական բարձր էշելոններում չծառայածների մուտքը խստիվ պետք է արգելված լինի։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4715

Մեկնաբանություններ