ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վաշինգտոնյան Հռչակագրի ճակատագրական սխալը

Վաշինգտոնյան Հռչակագրի ճակատագրական սխալը
16.08.2025 | 10:42

Վաշինգտոնյան հռչակագրի 2-րդ կետը խոսում է՝ «ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ» Ադրբեջանի և Հայաստանի «համատեղ դիմումի» մասին, իսկ 5-րդ կետը՝ «երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու» և «վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում» վճռականորեն մերժելու և բացառելու։

Նախ հաստատենք, որ Արցախյան շարժումը երբեք չի եղել՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ազգամիջյան թշնամանքի արդյունք, այլև եղել է և կշարունակվի մնալ հայրենի բռնագրավված Արցախի ազատագրության և ինքնորոշման համար մղվող պայքար։

Հետևաբար սույն ազատամետ և արդարատենչ շարժման էջը, հակառակ՝ ՔՊ-ական հակազգային իշխանությունների կամքին ու բարբաջանքին, չի փակվել։

Երբ փակվում է ազգային հարցի համաչափ լուծման բանակցային հնարավորությունը, տրամաբանորեն բացվում է հարցի անհամաչափ լուծման ճանապարհը՝ շարժումը մղվում, տեղափոխվում է հեղափոխական փուլ։ Սա աքսյոմատիկ դետերմինիզմ է, որը գործել և գործում է մարդկային պատմության ողջ երկայնքով, որը այսուհետ գործելու է անխուսափելիորեն և անհրաժեշտաբար նաև Արցախյան շարժման դեպքում։

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 5736

Մեկնաբանություններ