ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.10.2025 | 22:00
Տե՛ր իմ Աստված,
արթնանալով նոր օրվա լույսի հետ՝
գոհություն եմ մատուցում Քեզ,
որ կրկին շնչելու, ապրելու, գործելու և սիրելու շնորհ տվեցիր ինձ։
Հիսուս Փրկիչ,
Եթե այսօր հպարտություն փորձի ներթափանցել հոգուս՝
հիշեցրու ինձ, թե ինչպես խոնարհվեցիր խաչի վրա։
Եթե վիշտ ու նեղություն մոտենա՝ հիշեցրու ինձ Քո հարությունը։
Եթե գայթակղություն թափանցի,
Քո Խաչը թող լինի իմ վահանը,
Քո Սուրբ Հոգին՝ իմ մխիթարիչը։
Տե՛ր Հիսուս Քրիստոս,
Քոնն է փառքը, Հոր և Սուրբ Հոգու հետ միասին՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3667

Մեկնաբանություններ