Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բացահայտում. պատերազմը կարող էր այլ ավարտ ունենալ

Բացահայտում. պատերազմը կարող էր այլ ավարտ ունենալ
09.11.2025 | 12:48

Լավրովը ԼՂ-ում 44-օրյա պատերազմի ժամանակ առաջարկել է հրադադար՝ առանց հայկական ԶՈՒ-ն շփման գծից դուրս բերելու

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն առաջին անգամ մանրամասնել է, թե ինչ է առաջարկել ռուսական կողմը 2020-ի հոկտեմբերի 9-10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարների հանդիպմանը՝ հրադադարի հաստատման վերաբերյալ։

Բայրամովն այդ մասին խոսել է 2020-ի տեղական ICTIMAI TV-ին տված հարցազրույցում։

«Այդ ժամանակից հինգ տարի է անցել, ուստի որոշ կետեր բացելու ժամանակն է։ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը կողմերին մի փաստաթուղթ փոխանցեց։ Շատ երկար փաստաթուղթ չէր, բաղկացած էր մի քանի կետերից։ Փաստաթուղթը աչքի անցկացնելով՝ տեսանք, որ խոսվում էր [հոկտեմբերի] 9-10-ի ժամը 00:00-ից ռազմական գործողությունների դադարեցման մասին, և շփման գծի արևելյան ուղղությունում պետք է տեղակայվեին ռուսական խաղաղապահներն ու ադրբեջանական բանակը, իսկ շփման գծի արևմտյան մասում՝ հայկական զինված ուժերն ու նորից ռուսական խաղաղապահ ուժերը։ Ամսի 9-ին առաջարկվող այդ փաստաթղթում [խոսվում էր] կրակի անհապաղ դադարեցման մասին՝ առանց հավելյալ պայմանների համաձայնեցման: [Դա կնշանակեր], որ հայկական զինված ուժերն այնտեղ էին մնալու, ոչ մի տարածք չէր ազատվելու, փոխարենը թե՛ արևելյան, թե՛ արևմտյան ուղղություններում տեղակայվելու էին ռուսական խաղաղապահները»,- ասել է Բայրամովը։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5345

Մեկնաբանություններ