Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մենք չենք ծնվել ծնկելու համար

Մենք չենք ծնվել ծնկելու համար
16.11.2025 | 12:04

Հայ ժողովուրդ, ես այն սերնդից եմ, որ չի վաճառում իր հայրենիքը հանուն կեղծ խաղաղության։

Ես այն տեսակի հայն եմ, որ չի լռում, երբ սուտն ու դավաճանությունը նստած են իշխանության գահին։

Այսօր մեր երկիրը խեղդվում է ստի, անբարոյականության և անարդարության մեջ։

Պետական ամբիոններից հնչող յուրաքանչյուր խոսք դարձել է խաբեություն,

իսկ արդարությունը՝ բանտարկված։

Մեր որդիներն են սպանվում, մեր հավատը՝ խեղդվում,

մեր արժանապատվությունը՝ ոտնահարվում։

Բայց ես ասում եմ՝ բավ է։

Բավ է լռել, երբ ճշմարտությունը խեղդվում է ստի հորձանքում։

Բավ է հավատալ նրանց, ովքեր երկիրը դարձրել են սեփական բիզնես։

Ես հավատում եմ այն Հայաստանին, որը ծնվել է խաչի ու սրի միջից,

ոչ թե ստի ու դավաճանության մեջ։

Ես հավատում եմ հայ մարդու ազնվությանը, որ դեռ չի մոռացել իր արմատը, իր պատմությունը, իր հավատքը։

Մենք չենք ծնվել ծնկելու համար։

Մենք ծնվել ենք կանգնելու, պայքարելու, ապրելու՝ որպես հպարտ ազգ։

Եվ հավատացեք՝ գալու է օրը,

երբ նրանց բոլոր բարբաջանքները կլռեն ժողովրդի ձայնի առաջ։

Երբ արդարությունը չի լինելու բանտում, այլ՝ ժողովրդի մեջ։

Երբ այս հողը, մեր հողը, կրկին կդառնա արժանապատիվ հայի տուն,

ոչ թե դավաճանների որջ։

Ես չեմ խոսում ատելությամբ՝ ես խոսում եմ սիրով։

Սիրով դեպի այս հողը, դեպի այս ժողովուրդը, դեպի այս դրոշը։

Ես հայ եմ։ Եվ քանի դեռ շնչում եմ,

այս երկիրը չի մնա խավարի ձեռքում։

Հովհաննես ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4576

Մեկնաբանություններ