Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Թուրքիան փոխում է «Կենտրոնական Ասիա» տերմինը «Թուրքեստան»-ով

Թուրքիան փոխում է «Կենտրոնական Ասիա» տերմինը «Թուրքեստան»-ով
22.11.2025 | 14:38

Թուրքիայի Ազգային կրթության նախարարությունը հայտարարել է դպրոցական կրթական ծրագրերում «Կենտրոնական Ասիա» տերմինը «Թուրքեստան» տերմինով փոխելու մասին։

Ըստ թուրքական TRT haber-ի, Թուրքիայի Ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինը հայտարարել է, որ այս փոփոխությունը կօգնի ամրապնդել թյուրքական աշխարհի միասնականությունը։

Այնուհետև նա հայտարարել է, որ այս հասկացությունը մարտահրավեր է այն խնդիրների համար, որոնք միտումնավոր ստեղծվել են թյուրքական աշխարհը բաժանելու համար։

«Մենք փոխել և շարունակելու ենք փոխել մեր կրթական ծրագիրը, որը կձևավորի մեր երեխաների և երիտասարդների ենթագիտակցությունը»,- նշել է նա։

Այսպիսով` Թուրքիան իր պանթուրքիստական երազանքներն իրագործելու համար ստեղծում է ընդհանուր պատմություն, գրականություն, քարտեզ, այբուբեն։

Ավելի վաղ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում երկրների առաջնորդները ներկայացրել էին միասնական այբուբենը, բաղկացած 34 տառերից, որի նպատակն էր միավորել լեզուները, ամրապնդել մշակութային կապերը թյուրքական աշխարհում։

Ահա հենց այսպես, ջանադրորեն Թուրքիան շարունակում է իր պանթուրքիստական ինտեգրացիոն ծրագիրը, որի վերջնանպատակը թյուրքական ազգակերտումն է և միասնական ինտեգրացիոն թյուրքական իմպերիալիստական ծրագրի իրագործումն է։

Ի՞նչ տեղ կարող է ունենալ տարածաշրջանում թյուրքական «օձի պարույրով» խեղդվող Հայաստանը, սրա մասին արդեն շատ ենք խոսել։

Հասկացողն հասկացել է, իսկ չհասկացողները դեռ երազում են թուրքական խաղաղության մասին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2377

Մեկնաբանություններ