Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայաստանում հարատև ձմեռ է

Հայաստանում հարատև ձմեռ է
30.11.2025 | 15:55

Վաղը օրացույցով սկսվելու է ձմեռը։ Հայաստանի քաղաքական, գաղափարական, բարոյական, մշակութային կյանքում վաղուց ձմեռ է։ Ձախորդ օրերը ձմռան նման չեն հեռանում։ Պատահական ոչինչ չկա. Արցախը, Հայաստանի սահմանամերձ տարածքները, Կիրանցի հողերը, 30 տարի ամրացված դիրքերը, ջրերի ակունքները,ռ ազմավարական բարձունքները Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանը ներսից են քանդում ՝ հայության խորհրդանիշներից, հայի ինքնությունից հրաժարվելով, Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելով, թմրամոլությանը և խաղամոլությանը զարկ տալով, խտրական արդարադատությամբ, հանրությունը պառակտելով, ատելություն տարածելով, կեղծ տեղեկատվությամբ, գեբելսյան կացնային քարոզչությամբ, շրջակա միջավայրը թունավորելով, Երևանում աննորմալ չափերի շինարարություն անելով, այն ապրելու համար ոչ պիտանի վայր սարքելով։ Հայրենիքի և հայության վերջին պատվարը մնացել է Հայ առաքելական եկեղեցին։ Այն դրսի գրոհներին դիմացավ, ուստի անցել են ներսից քանդելուն։ Եթե 2018-ին մեկը հայտարարեր, թե 2025-ին ինչ վիճակ է լինելու Հայաստանում, 7 տսրում երկիրն ու ժողովրդին ինչ օրն են գցելու` նրան գիժ կհամարեին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3669

Մեկնաբանություններ