Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ես արյունը վառելիքով չեմ փոխում

Ես արյունը վառելիքով չեմ փոխում
21.12.2025 | 11:21

Սա իմ անձնական դիրքորոշումն է, ու եթե այս դիրքորոշման մեջ ունեմ համախոհներ, ուղղակի երջանիկ կլինեմ։

Ran oil և Gulf բենզալցակայանները, ըստ տեղեկությունների, վաճառելու են ադրբեջանական SOCAR-ի վառելիքը։

Առանց էմոցիաների, սա արժանապատվության հարց է` հայն արյունը կփոխի՞ բենզինով թե՞ ո'չ։

Ես գիտեմ, որ մեր մեջ կան մարդիկ, ովքեր անգամ իրենց երակներով հոսող արյան վրա թքած ունեն, բայց հավատում եմ, որ այս անգամ արյունը փողով ծախածները պիտի զղջան։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ երբեք այս երկու լցկայաններից վառելիք չեմ գնի։ Այլ լցկայաններ էլ կսկսեն արյունը վառելիքով փոխել, նրանցից էլ չենք լցնի։ Ռուսական, իրաքյան ու պարսկական վառելիքը լրիվ բավարար է։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3935

Մեկնաբանություններ