Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մի շարք երկրներ կոչ են անում իրենց քաղաքացիներին լքել Իրանը

Մի շարք երկրներ կոչ են անում իրենց քաղաքացիներին լքել Իրանը
14.01.2026 | 12:06

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ամերիկացի քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել Իրանը՝ օգտվելով առկա բոլոր հնարավոր ուղիներից, նախընտրելի է՝ Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով։

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես կոչ է արել երկրի քաղաքացիներին շտապ հեռանալ Իրանից։ Հայտարարության մեջ նշվում է, որ անվտանգության իրավիճակի պատճառով խորհուրդ է տրվում խուսափել Իրանի ուղղությամբ որևէ ուղևորությունից, իսկ այնտեղ գտնվող շվեդներին՝ լքել երկիրը։

Ֆրանսիական AFP գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները սկսել են հեռանալ երկրից։

Իրանի պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ ցանկացած երկիր, որը կաջակցի Իրանի դեմ հարձակմանը կամ կտրամադրի ռազմաբազաներ հարձակման իրականացման համար, Իրանի կողմից կդիտարկվի որպես օրինական թիրախ։

Աղբյուրներ՝

Telegram-Ս. Բաղդասարով

AFP (Agence France-Presse)

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 3618

Մեկնաբանություններ