Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»

Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»
15.01.2026 | 19:52

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ասում է.

1. Հուսով եմ՝ մենք կտեսնենք «Զանգեզուրի միջանցքի» իրականացումն այնպես, ինչպես դա ուզում է Ադրբեջանը։

2. Հայաստանին մնացել է միայն մի քանի բան անել։

3. Հունիսին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու... Մենք անկեղծորեն աջակցում ենք Փաշինյանի կառուցողական դերին այս հարցում։

Մայր Աթոռի դռանը քացի տվողներ, կեղծ պատարագների շարքեր, «բարեփոխիչ» եպիսկոպոսներ, քաղաքականությամբ չզբաղվողներ, «հա, Նիկոլը լավը չի, բա ո՞վ» ասողներ, ՀՀ դեմ «հիբրիդային պատերազմի մասին», հիմա հասկանո՞ւմ եք, թե ձեր մասնակցությամբ ի´նչ են անում բոլորիս հետ։ Թե՞ ձեռնտու է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»։ Սա՞ նկատի ունեք՝ ինքնիշխան Հայաստան ասելով։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3825

Մեկնաբանություններ