«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սա մարդու իրավունքների պաշտպանություն չէ, այլ՝ քաղաքական գործարք

Սա մարդու իրավունքների պաշտպանություն չէ, այլ՝ քաղաքական գործարք
21.01.2026 | 12:49

Եթե նախկինների օրոք Հայաստանում այսքան ապօրինի քաղբանտարկյալ լիներ, արևմտյան դեսպանատների վայնասունն օր ու գիշեր չէր դադարի։ Ամեն ձերբակալություն կդառնար «ժողովրդավարության նահանջ», ամեն քրեական գործ՝ «քաղաքական հետապնդում», ամեն դատարան՝ «կառավարվող արդարադատություն»։

Կլինեին հայտարարություններ, կոչեր, զեկույցներ, պատժամիջոցների սպառնալիքներ։

Բայց այսօր՝ լռություն։

Լռություն, որն ավելի խոսուն է, քան հազար հայտարարություն։

Դավաճանապետ նիկոլի իշխանության օրոք քաղբանտարկյալների ինստիտուտը վերականգնվել է փաստացի, բայց Արևմուտքը ձևացնում է, թե ոչինչ չի տեսնում։

Ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ, ազատ խոսքի կրողներ հայտնվում են բանտերում կամ երկարատև քրեական ճնշման տակ, իսկ «ժողովրդավարության պահապանները» աչք են փակում։

Պատճառը պարզ է․ ազգադավ և հակահայ նիկոլն ունի Արևմուտքի կանաչ լույսը։ Քանի դեռ նա կատարում է իրեն վերապահված քաղաքական օրակարգը՝ զիջումներ, ներքին ապակայունացում, ազգային ինստիտուտների քայքայում, նրան թույլատրելի է այն, ինչ նախկիններին երբեք չէր ներվի։

Սա արժեքների մասին չէ։

Սա շահերի մասին է։

Սա մարդու իրավունքների պաշտպանություն չէ, այլ քաղաքական գործարք։

Երբ քաղբանտարկյալներ լինում են «ճիշտ իշխանության» օրոք, նրանք պարզապես դադարում են քաղբանտարկյալ լինելուց՝ արևմտյան չափանիշներով։

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ