Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մանկական ուրախ կրկեսին փոխարինել է քաղաքական գաղջ կրկեսը

Մանկական ուրախ կրկեսին փոխարինել է քաղաքական գաղջ կրկեսը
25.01.2026 | 13:18

Շատ վաղուց կրկեսում չէի եղել։ Ակամաից հիշեցի սովետական ժամանակների կրկեսը ու եզրակացրի. չէ, Սովետը իրոք լուրջ գերտերություն էր։ Քանի՞ կրկեսային ուժեղ դպրոցներ կային, տարբեր ժանրերում աշխարհահռչակ կրկեսային արտիստներ։ Գրեթե ամեն հանրապետություն իր ինքնատիպ կրկեսն ուներ։

Ժամանակակից կրկեսը շատ թույլ է, քանզի կրկեսը թանկ հաճույք է, առանց պետության աջակցության գոյատևել չի կարող։ Լավ, վայրի կենդանիներին դուրս են բերել կրկեսից, բայց ընտանի կենդանիներով համարներ չկան, ծաղրածուներ, մնջախաղ, իլյուզիոն չկա, միայն ակռոբատներ են, թերևս, նախկին գիմնաստներ, որ ժամանակավորապես այդ կերպ գլուխները պահում են։ Պատահական չէ, որ դեռևս ամուր դիրքերում է չինական կրկեսը, պետություն կա թիկունքում, դա չինական մշակույթի ճյուղերից է։

Այսօրվա տոքսիկ, նյութապաշտության մեջ օրեցօր խրվող աշխարհում մարդկային որևէ վեհ գաղափար արժեք չունի, արվեստի ու գիտության կարիք չկա, համաշխարհային լրահոսում միայն խեղկատակների բամբասանք է։ Ես Սովետի փլուզուման օրը շատ ուրախացա, Սովետը չեմ սիրել, բայց այսօրվա տիրող բարքերն ավելի վատն են։ Կրկեսը մի փոքրիկ ոլորտ է։ Ամենակարևորը, հզոր գիտություն կար, հենց արվեստի բազմաթիվ հզոր ճյուղեր կային։ Սա կարոտախտի մասին չէ, օբյեկտիվ համեմատություն է։ Այժմ, Իսահակյանի ասած` ոգու սովն է, ճոխ սեղանների մոտ քաղցի զգացողություն կա։ Այս աշխարհում ոգեղենություն չկա, հանուն շահի կարելի է գնալ ցանկացած ստորության, մարդկային, տղամարդկային պատիվ ասվածը դարձել է ոչինչ։

Իսկ ուրախ մանկական կրկեսին փոխարինել է քաղաքական գաղջ կրկեսը՝ լեցուն մարմնավաճառ ու հոգեվաճառ փնթիներով:

Արա Արայան

Դիտվել է՝ 3229

Մեկնաբանություններ