Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թող որ Ես անեմ

Թող որ Ես անեմ
17.02.2026 | 21:59
Փետրվարի 18
Երբեք մի հրաժարվեք առանձնացումի այս ժամերից:
Բնավ էական չէ, թե ինչ եմ հայտնում ձեզ, կարևորն այստեղ այն է, որ ձեր դյուրաբեկ բնությունը մերձենալով` առնչվի Աստվածային ուժերի հետ: Զորավոր ուժերը արդեն իսկ տեղաշարժի մեջ են` ճշտորեն կատարելու համար Իմ կամքը:
Ահա մոտեցել է այն բաղձալի պահը, երբ Աստված Իր գութը հայտնելով` պիտի օրհնի ձեզ շռայլորեն:
Ձեզ թվում է, թե անելու շատ բաներ կան այս տագնապալի ժամանակի մեջ:
Մինչդեռ ամենակարևորը մեկն է` թույլ տվեք, որ ձեր կյանքի գործերն ընթանան կանոնավոր ու համաչափ կերպով:
Տեսեք` ինչպես եմ Ես ապահովում վաղվա արևի ծագումը:
Ոչ այնքան ուժգին խնդրանքն է, որ ապահովում է Աստվածային ունկնդրությունը, որքան որ հանգիստ ու հավատավոր խաղաղությամբ ձեր դժվարություններն ու մտահոգությունները Աստծո հայեցողությանը հանձնելը:
Նշանակում է` վստահիր Ինձ ու վերջ տուր քո վախերին:
Նմանվիր այն մանկանը, որ խճճված թելի կծիկը դնում է իր մոր ձեռքը, և ինքը դուրս վազում խաղալու:
Նա իր այդ լուռ վստահությամբ ավելի մեծ հաճույք է պատճառում իր մորը, քան եթե օգնության համար խնդրեր կամ աղերսեր, ինչը` ցավ պիտի պատճառեր մորը, որովհետև այդ նշանակում է, որ ինքը պատրաստ չէ օգնելու որդուն, երբ նա դրա կարիքը ունի:
Դիտվել է՝ 2555

Մեկնաբանություններ