Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թշնամիների առջև այնպես եք դողում, որ արդեն վախենում եք անգամ ցույց տալ, թե ինչ պարգևների են արժանացել ձեր գեներալները

Թշնամիների առջև այնպես եք դողում, որ արդեն վախենում եք անգամ ցույց տալ, թե ինչ պարգևների են արժանացել ձեր գեներալները
29.05.2026 | 12:47

ՈՒ՞մ է պետք ձեր ուժի ցուցադրությունը, ձեր «գերժամանակակից սպառազինությունը» և այս ողջ շքերթային ցուցամոլությունը, եթե դուք մեր թշնամիների առջև այնպես եք դողում, որ արդեն վախենում եք անգամ ցույց տալ, թե ինչ պարգևների են արժանացել ձեր գեներալները:

Ձեր լպիրշությունը (ցինիզմը) հասել է այն աստիճանի, որ դուք արդեն փաստացիորեն տեղեկատվական դաշտից ջնջում եք Հայաստանի բարձրագույն սպայական կազմի որոշ ներկայացուցիչների՝ Արցախի մարտական շքանշաններով ու մեդալներով պարգևատրված լինելու բուն փաստը...

«Մեծ Սպարապետ» Պապիկյանն այսօր հրապարակել է նորաթուխ գեներալների լուսանկարները:

Նկարներում կա մի դետալ, որն անհնար է չնկատել.

3-րդ և 5-րդ բանակային կորպուսների հրամանատարների (Սիմոն Նազարյանի և Գագիկ Պողոսյանի) համազգեստների վրայից Պաշտպանության նախարարությունը ռետուշով հեռացրել է Արցախի «Արիության համար» մեդալի շրջանշանները (կոլոդկաները):

Արցախի դրոշով իրական շրջանշանները լուսանկարից հեռացրել են, իսկ դրա փոխարեն ավելացրել այլ ձևի շրջանշաններ՝ առանց Արցախի դրոշի, ինչպիսին այդ պարգևի դեպքում երբևէ գոյություն չի ունեցել...

Ալեն ՂՈՒԼՅԱՆ

Հ.Գ.

ՈՒզում եմ նշել, որ Հայաստանի «Արիության համար» մեդալն իր դիզայնով տարբերվում է, և Հայաստանում չկա պետական պարգև, որը կկրկնի Արցախի «Արիության համար» մեդալի արտաքին տեսքը։

Դիտվել է՝ 2907

Մեկնաբանություններ