«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մենք կանք և մենք մեր երկիրը հետ ենք վերցնելու

Մենք կանք և մենք մեր երկիրը հետ ենք վերցնելու
09.06.2026 | 13:46

Պետական ռեսուրսով, ձայն բերողների ինստիտուտով, ռեպրեսիաներով, պետական մակարդակով ընտրակաշառքներ բաժանելով, հիբրիդային տեխնոլոգիաներով ու վախ տարածելով՝ մի կերպ հասան 49 տոկոսի։

Բացի դրանից, անզեն աչքով էլ երևում է ուրացողների և ընդդիմադիր էլեկտորատի միջև կրթական ցենզի անդունդային տարբերությունը։ Հիմնվել միայն больше-ի վրա, այն դեպքում երբ այդ больше-ն էլ է կասկածելի, երկար չես ձգի։

Հայերի 50 տոկոսին չկարողացան ո՛չ խաբել, ո՛չ վախեցնել։ Այդ 50 տոկոսը հասկանում է, որ «Թրամփի ուղի» կոչվածը նույն միջանցքն է, պարզապես՝ այլ փաթեթավորմամբ։ Հասկանում է, որ «խաղաղություն» կոչվածն իր էությամբ Կկվի խաղաղությունն է, և մի օր ձագերն էլ են վերջանալու։

Սրանց «հաղթանակը» լրիվ պյուռոսյան հաղթանակ դուրս եկավ։ Եվ սա նրանց վերջի սկիզբն է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3244

Մեկնաբանություններ