ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ՀԱՅ ԸՄԲԻՇԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

ՀԱՅ ԸՄԲԻՇԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
13.03.2012 | 00:00

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը փայլուն ավարտ ունեցավ 96 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած գյումրեցի քսանմեկամյա ըմբիշ Արթուր Ալեքսանյանի համար: Աշխարհամասի նախորդ տարվա փոխչեմպիոնն այս անգամ անկասելի էր: Արթուրի հետ պայքարում ոչ մի մրցակից չկարողացավ նրանից կորզել գեթ մեկ միավոր: Հինգ մենամարտ, հինգ հաղթանակ` այսպիսին էր մեր հսկայի ելույթը:
Հայաստանի ըմբշամարտի հունահռոմեական ոճի ընտրանու ակտիվում է նաև երկու բրոնզե մեդալ: Նշենք, որ և՛ Յուրի Պատրիկեևը (120 կգ), և՛ Արսեն Ջուլֆալակյանը զիջել են միայն առաջնության ապագա չեմպիոններին` թուրք Ռիզե Կայալպին ու Ռոման Վլասովին:
Առաջնությունն ավելի վաղ ավարտած մեր ազատ ոճայինները նույնպես դատարկ ձեռքով չեն վերադառնում տուն: Դավիթ Սաֆարյանը (66 կգ) ևս դարձել է երրորդ մրցանակակիր:
Մրցակից թիմերի ֆոնի վրա մեր ըմբիշների ելույթներն առանձնապես տպավորիչ չի կարելի համարել, որքան էլ «բողոքավոր» լինենք մրցավարությունից: Սակայն պիտի հուսալ, որ դրանք առավել հաջողված կլինեն առաջիկայում սպասվելիք վարկանիշային մրցաշարերում (Եվրոպայի առաջնությունն այդպիսին չէր), որոնք էլ վերջնականապես ցույց կտան, թե Հայաստանը ներկայացնող քանի ըմբիշ ձեռք կբերի օլիմպիական Լոնդոնի ուղեգիր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2249

Մեկնաբանություններ