ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

«ԵՍ ԾԱՌՆ ԱՎԵԼԻ ԵՄ ՍԻՐՈՒՄ, ՔԱՆ ՄԱՐԴՈՒՆ»

«ԵՍ ԾԱՌՆ ԱՎԵԼԻ ԵՄ ՍԻՐՈՒՄ, ՔԱՆ ՄԱՐԴՈՒՆ»
24.02.2012 | 00:00

Ռոմեն Ռոլանի «Բեթհովենի կյանքը» մենագրությունում կարդում ենք հետևյալ խոստովանությունը.
«Ներփակված ինքն իր մեջ և բաժանված մնացած մարդկանցից` նա մխիթարություն էր գտնում միայն բնության մեջ։ «Բնությունը նրա միակ մտերիմ խորհրդակիցն էր»,- ասում է Թերեզա դը Բրունսվիկը։ Բնությունը եղել էր նրա ապաստանը։ Չառլզ Նիտը, որը նրան ճանաչել է 1815 թվականին, ասում է, որ ինքը երբեք չի տեսել մի մարդու, որը Բեթհովենի նման այնքան կատարելապես սիրեր ծաղիկները, ամպերը, բնությունը։ Թվում էր, թե նա ապրում էր դրանցով։ «Աշխարհում ոչ ոք իմ չափ չի կարող սիրել գյուղը,- գրում է Բեթհովենը,- ես ծառն ավելի եմ սիրում, քան մարդուն»։ Նա ամեն օր քաղաքի պարիսպների շրջանն էր կատարում։ Գյուղում վաղ առավոտից մինչև գիշեր զբոսնում էր մենակ, գլխաբաց, արևի և անձրևի տակ։
Ո՛վ դու Աստված իմ Ամենակարող,
Անտառներում այս երջանիկ եմ ես,
Երջանիկ եմ ես այս անտառներում,
ՈՒր ամեն մի ծառ խոսում է Քեզնով։
Աստվա՛ծ իմ, այս ի՜նչ շքեղություն է
Այս անտառներում, այս բլրակներում...
Ամեն կողմ ահա անդորրություն է,
Անդորրություն է` ծառայելու Քեզ։
Նրա հոգու անհանգստությունն անդորրություն էր գտնում այնտեղ...» (Ռոմեն Ռոլան, «Բեթհովենի կյանքը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2011, էջ 55)։
Ինչպե՞ս կարող էր նման մեծ մարդասերը` 9-րդ սիմֆոնիայի հեղինակը, ավելի շատ սիրել ծառը, քան արարչագործության պսակ մարդուն։ Գուցե նկատի ուներ այնպիսի՞ մարդու, ով կրպակ տեղադրելու նպատակով ծառ է կտրում, ծառ, որը «խոսում է Քեզնով»։ Եթե մի հրաշքով Բեթհովենն ականատես լիներ այսօրվա մեր համատարած ծառահատումների ցավալի տեսարանի՞ն, իսկ «մեկ ծառ տնկելու, մեկ զավակ ունենալու, մեկ տուն շինելու» ավանդո՞ւյթը: Այժմ ծառ են կտրում` «կենաց ծառը», տուն են քանդում, եղած զավակներին էլ մղում արտագաղթի: Հանուն ինչ-որ «գերակա շահի»։
Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 3541

Մեկնաբանություններ