ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Արմեն Գևորգյանն էն ինչի՞ էր եգիպտացիների հետ հանդիպել

Արմեն Գևորգյանն էն ինչի՞ էր եգիպտացիների հետ հանդիպել
27.04.2012 | 00:00

Ըստ ամենայնի, նախընտրական այս շաբաթվա «թոփն» Արմեն Գևորգյանի հանդիպումն էր Եգիպտոսի հետ: Առավել ստույգ` եգիպտացի լրագրողների հետ:

Ճիշտն ասած` հաղորդագրության մեջ չէր ասվում, թե եգիպտացիներն էս նեղ մաջալին, երբ Սամվել Ալեքսանյանը «կռվում» է Նիկոլի, Աղվան Գառնիկիչի եղբայրը` ԲՀԿ ներկայացուցչի հետ, եգիպտացիք իրենց բազմաբարդ երկիրը թողել, ինչո՞ւ են մեր երկիր հասել, որ համ էլ հանդիպեն Արմեն Գևորգյանի հետ:

Չէ, մենք հեռուն գնացող եզրակացություններ չենք անում, որովհետև մյուռոնօրհնության ժամանակ էլ Արմեն Գևորգյանը միակ պաշտոնյան էր, որ հագել էր նարնջագույն անձրևանոցը (իսկ Աղվան Գառնիկիչը, օրինակ, չէր հագել, բայց նրա էլ տիկինն էր անվերջ կողքից բզում, թե կանգնիր-նստիր` ուշադիր նայելով, թե ինչ է անում կաթողիկոսը), և ուրեմն` մենք եզրակացրել էինք, որ «գունավոր հեղափոխություն» է երևի ուզում անել պարոն Գևորգյանը` սույն անձրևանոցը զգենալով. նա մեզնից «փիս-փիս» նեղացել էր:

Այսօր մենք ընդամենը փաստն ենք արձանագրում, որ փոխվարչապետ Գևորգյանը հանդիպել է արաբական գարնան ռահվիրա երկրի` Եգիպտոսի լրագրողների հետ:

ՈՒ ոչ մի սիմվոլիկա դրանում չենք տեսնում: Չենք էլ ասում` ոնց որ նրան ասվել է` ակտիվացիր:

Չենք էլ տեղեկացնում, որ զանգահարեցինք իրեն ու ասացինք, որ ընտրություններից հետո աշխատանքային տեղաշարժի դեպքում առաջին հարցազրույցի իրավունքը մերն է լինելու: Ոչ թե` եգիպտացիներինը:

Էսքան բան: Առայժմ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ