ՀԱԿ-ի խմորումները չեն ավարտվելու «Հանրապետություն» կուսակցության և Աշոտ Զաքարյանի` ՀԱԿ-ից դուրս գալով: Առաջիկայում երկրապահների բավականին տպավորիչ թևը նույնպես ՀԱԿ-ից դուրս գալու հայտարարություն կանի: Ընդ որում, նրանց մեջ, ըստ լավատեղյակների, կլինի նաև Սասուն Միքայելյանը:
Հետաքրքիրը, սակայն, այն է, որ ՀԱԿ-ից դուրս գալուն դեմ է «Հանրապետություն» կուսակցության երկու անդամ` ոչ անհայտ Սմբատ Այվազյանը և Սուրեն Աբրահամյանը: «Հանրապետության» հայտարարությունն սպասվում է առաջիկա օրերին (ասում են` գալիք երկուշաբթի):
Ընդ որում, եթե Սմբատ Այվազյանի դեպքում ամեն ինչ հասկանալի է (նա մշտապես լավ հարաբերությունների մեջ է եղել Ռուսաստանի և Ռուսաստանի համար «գործունեություններ» ծավալող հայազգի Կառլոս Պետրոսյանի հետ, հիշենք` ժամանակ առաջ մենք տեղեկացրել էինք, որ ռուսասեր ՀԱԿ-ը սեպարատ բանակցություններ է վարում Սմբատ Այվազյանի հետ` նրան համամասնական ցուցակում իբր «անցողիկ»` 13-րդ տեղ հատկացնելու, Արամ Սարգսյանի դեմ հանելու համար, Սմբատն էլ մեկնել է Մոսկվա. չենք ասել Կառլոս Պետրոսյանին հյուր, այլ պարզապես. ի դեպ, մենք դեռ այդ լուրը գրելիս ասել էինք, որ ՀԱԿ-ը երբեք տասից ավելի մանդատ չի ստանա. ինչպես տեսնում եք` մենք ևս անուղղելի լավատես ենք եղել), ապա մեր կողմից շատ հարգված, «մոյ գեներալ» (նաև` Զինայի ամուսին) Սուրեն Աբրահամյանի «պարագան», այն էլ Արամ Սարգսյանի դեպքում, խիստ անհասկանալի է:
Չնայած` ինչո՞ւ: Լավ էլ հասկանալի է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ