ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Ի՞ՆՉ Է ՇԵՓՈՐՈՒՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՆԵՏԻԿԸ»

Ի՞ՆՉ Է ՇԵՓՈՐՈՒՄ  «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՆԵՏԻԿԸ»
03.04.2012 | 00:00

«Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը գտնվում է քանդակագործ Արա Սարգսյանի և նկարիչ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանների շենքում, և յուրաքանչյուր այցի ժամանակ ցավ, ինչո՞ւ ոչ` նաև վրդովմունք եմ ապրում շենքային պայմանների պատճառով. կիսախարխուլ փայտե դռներ և պատուհաններ, ներկած ճռճռան աստիճաններ (շենքը վերանորոգվել է 1982-ինԱյսպիսի՞ վերաբերմունքի և ուշադրության են արժանի Գեղարվեստի ակադեմիա հիմնած և ղեկավարած, բազմաթիվ քանդակագործներ և նկարիչներ կրթած, Երևանի մշակութային դիմագծին Հ. Թումանյանի և Ալ. Սպենդիարյանի հոյակերտ արձաններ պարգևած Արա Սարգսյանը և ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, հայ գծանկարչության հիմնադիր,«Սասունցի Դավիթ» էպոսը նկարազարդած Հակոբ Կոջոյանը։

Ցավս բարձրաձայնելու առիթ հանդիսացավ այն փաստը, որ, ցավոք, մեր երկրում մշակութային արևը հավասար չի լուսավորում և ջերմացնում։ Պարզաբանեմ. խոնարհվում եմ Մ. Սարյանի մեծության առջև, և օրերս տեղեկացա, որ նրա տուն-թանգարանը ևս մեկ հարկ բարձրացնելով` դառնալու է քառահարկ, վերելակ է տեղադրվելու, փոքրիկ սրճարան է կառուցվելու, որպեսզի ըստ պատշաճի ներկայացվի Սարյանը և՜ տեղացիներին, և՜ օտարներին։ Սա ողջունելի քայլ է, բայց «մեդալի միայն մի երեսն» է. ի՞նչ է, հայ ժողովրդի վրձինը և բրիչն այնքան աղքատ են, որ միայն Սարյանո՞վ պիտի ներկայանանք աշխարհին։ Մի՞թե Սարյանը միայն մի գույնով էր աշխատում, ուրեմն ինչո՞ւ աղքատացնենք մեր մշակութային այս ճյուղի ներկապնակը։

Ըստ պատշաճի ընդամենը վերանորոգելով (ոչ թե վերակառուցելով)` բացճակատ կարող ենք ներկայացնել կերպարվեստի այս երկու երախտավորների արվեստն աշխարհին և հպարտ կանգնել այդ աշխարհի առաջ։ Որպես հայ մարդ, ես առնվազն անհարմար կզգամ որևէ օտարերկրացու առաջնորդել շենքային խարխուլ պայմաններում գործող հիշյալ տուն-թանգարանները (ի՞նչ կմտածեն թե՜ մեր ազգի, թե՜ մեր պետության մասինԱպրիլի 7-ին լրանալու է Արա Սարգսյանի ծննդյան 110-ամյակը, և ես, որպես այցելու, այն տպավորությունն եմ ստանալու (հերթական անգամ), որ դիտում եմ մի գլուխգործոց կտավ` հին ու ծռմռված շրջանակի մեջ։ Անհարիր և, ինչ-որ տեղ, նվաստացուցիչ է։

Ստացվում է, որ Ա. Սարգսյանը և Հ. Կոջոյանը, ինչպիսին իրենք էին, չնայած իրենց մեծությանը, համեստ, բայց արժանապատիվ, այնպիսին էլ իրենց թանգարաններն են` դռներ չբախող, չպահանջող։

«Չլացող մանկանը կուրծք չեն տալիս», ասում է ժողովուրդը։ Իսկ ո՞ւր մնացին մայրական բնազդը, հիշողությունը, սերը, խի՛ղճը վերջապես։ Միայն խոսքով չպիտի հպարտանանք մեր ստեղծած արժեքներով, մշակույթով։ Նաև` մեր կերպարվեստի երկնակամարում միայն Սարյան-մոլորակը չէ, որ հավերժական իր պտույտն է գործում, պարզապես աստղադիտակը այլ կողմեր էլ է պետք ուղղել։

Ես չգիտեմ, թե ինչ է ազդարարում Հակոբ Կոջոյանի 1912-ին ստեղծած «Հայկական մունետիկ» կտավի երկարածամ, նրբիրան գեղեցկուհին (թեպետ, ըստ իս, նա մեր Հայաստան աշխարհն է և ազդարարում է նոր կյանքի ծնունդը), բայց, այսօրվա դիտանկյունից նայելով, սթափություն է շեփորում, մշակութագործական, ազգային արժեքների ոչնչացման դավադիր և լուռ պատերազմի զինադադար։ Իսկապես, սթափվել է պետք։ Գլխահակ չդիմավորենք մեծանուն քանդակագործի ծննդյան 110-ամյակը, ինչպես նաև գալիք տարում` Հակոբ Կոջոյանի 130-ամյակը։ Նրանց ո՜չ մարդկային նկարագիրն է արժանի մոռացման, ո՜չ թողած հարուստ և մեծարժեք ժառանգությունը։

Իրենց կերտող ձեռքերի համար այդ են պահանջում նաև պատվանդանների վրա ներշնչանքի պահին հավերժացած Հովհաննես Թումանյանն ու Ալեքսանդր Սպենդիարյանը։

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ