ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 13 սմ-ով

 Սևանա լճի հայելու նիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է  13 սմ-ով
15.05.2012 | 00:00

Մայիսի 14-ի դրությամբ, Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվում է 1900,40 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի հայելու նիշը ցածր էր 13 սմ-ով: Արագածի բարձրլեռներում (2900 մ-ի վրա) ձնածածկը ներկայումս 104 սմ է:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տեղեկատվության` հունվարի 1-ից մինչև օրս «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ է տեղափոխվել 14,545 մլն խմ ջուր, որը զգալիորեն ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից: Ոռոգման նպատակներով ներկայումս Սևանա լճից ջրի բացթողումները կազմում են 13,341 մլն խմ:

Անցած շաբաթվա ընթացքում (մայիսի 7-13) հանրապետության գետերում դիտվել են ջրի ելքերի մեծացումներ, որոնք հատկապես զգալի են եղել Գավառ, Արփա, Որոտան, Ծղուկ, Մասրիկ, Ախուրյան գետերում: Սևանա լճի մակարդակը նշված ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ