ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

ԱՊՐԻԼԻ 1. ԲԱՐՈՎ ՏԵՍԱՆՔ

ԱՊՐԻԼԻ 1. ԲԱՐՈՎ ՏԵՍԱՆՔ
03.04.2012 | 00:00

Ապրիլի 1-ը` Խաբելու օրը, հայոց իշխանական-ՀՀԿ էլիտան անցկացրել է Արտաշատի հայտնի գյուղերից մեկում: Խաբելու համար չէ, այլ նախընտրական պայքարի շրջանակներում` «բարով տեսանք» կարգախոսը մի թեթև «կիրառելու»:

Ապրիլի 1-ը ՀՀԿ էլիտայի համար ևս մեկ առանձնահատկություն ունի. սույն սուտասելու օրը միանգամից ՀՀԿ գործադիր մարմնի, ԱՄԿ-ից սերվող-հիմնադիր երկու անդամների` Ռազմիկ Զոհրաբյանի և Ռուբեն Թադևոսյանի ծննդյան օրն է նաև: Երեկ ՀՀԿ գրասենյակում մի հատ էլ այս առիթով են «բարով տեսել», իմա` շնորհավորել իրենց «տղերքի» ծննդյան օրը:

«Իրատես de facto»-ն միանում է այդ շնորհավորանքներին:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ