Հունիսի 8-ին մեկնարկող Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղերից մեզ բաժանում է ընդամենը մեկ շաբաթ:
Այս «ընդամենը» ֆուտբոլասերը կհամարի քի՞չ, թե՞ շատ, քննության չառնենք:
Երկու դեպքում էլ ամենազոր ժամանակի իշխանության տակ ենք:
Մայիսի 24-30-ը Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ իրավիճակը հսկող 14 գեոդեզիական և 150 մոնիտորինգային կայաններից բաղկացած ազգային դիտացանցով գրանցվել է 3 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ:
Այսօր առավոտյան Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը հրավիրել է իր աշխատակազմին, տեղեկացրել, որ հրաժարականի դիմում է գրել, շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար ու լքել մարզպետարանի շենքը:
Առաջիկա տարիներին Երկրի բնակիչներին սպասվում է արևային ակտիվության նոր փուլ: Այսօր այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Յուրի Զայցևը՝ նշելով, որ փուլի գագաթնակետը սկսվելու և շարունակվելու է 2012 թվականին հաջորդող տարիներին, որի ժամանակ արդեն Արևի վրա պայթյուններն ավելի հաճախակի կդառնան:
Մայիսի 28-ին` Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում միաժամանակ բացվել են Անդրանիկ Օզանյանի և Գարեգին Նժդեհի հուշատախտակները:
Ըստ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի, հուշատախտակների բացումը նվիրված է եղել նաև Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան:
Տե՛ր, աղաչում եմ, լսի՛ր մեզ։
Լսի՛ր, Ես պատասխանում եմ։ Ավելի շատ ժամանակ հատկացրու աղոթքին։ Աղոթքը շատ տեսակներ ունի. սակայն այն, ինչ տեսակի էլ լինի, օղակն է, որ մարդու հոգին, սիրտն ու միտքը կապում է Աստծուն։
Մայիսի 31-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և բուհի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ուսանողական գարուն-2012» ծրագիրը: Այն իրականացվեց բուհի ուսանողական խորհրդարանի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Բաղդադում այսօր պայթյուններ են որոտացել, ինչի պատճառով ավելի քան 16 մարդ զոհվել է, 56-ը` վիրավորվել: Պայթյունները տեղի են ունեցել Իրաքի մայրաքաղաքի 5 շրջանում: Վերջին ամսում իր մասշտաբներով սա ամենամեծ ահաբեկչությունն է Բաղդադում:
Ինչպես նշվում է Հայ ազգային կոնգրեսի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, մայիսի 31-ին տեղի ունեցած ՀԱԿ –ի պատգամավորական խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Լևոն Զուրաբյանը, իսկ քարտուղար՝ Արամ Մանուկյանը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...