ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՄԵԿ ԷԼ ՏԵՍԱՐ

ՄԵԿ ԷԼ ՏԵՍԱՐ
27.09.2011 | 00:00

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում վերստին երկխոսության առաջնային նախապայման հայտարարվեց արտահերթ ընտրությունների անցկացումը: Թեև իշխանական ուժերը բացառում են դրա հավանականությունը, սակայն լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, ներկայիս նախագահն ընդդիմությանն այդ հնարավորությունը կարող է տալ, եթե նախնական պայմանավորվածությունները չխախտվեն: Գաղտնիք չէ, որ նախընտրական տարում ԱԺ գարնանային նստաշրջանը քվորում գրեթե չի ապահովում: Սահմանադրության 74-րդ հոդվածի «բ» կետում ամրագրված է, որ հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ նիստերը երեք ամսից ավելի չգումարվելու դեպքում ՀՀ նախագահը կարող է լուծարել Ազգային ժողովը: Չնայած ժամանակային առումով ոչ մի արտահերթ չի լինում, բայց ընդդիմությունը մշտապես հայտարարում է, որ արտահերթ պիտի լինի, թեկուզ մեկ օր առաջ: Ահա և ձեզ քաղաքական մոտեցում: Այսինքն, հա՛մ իշխանությունը չի տուժում, հա՛մ էլ ընդդիմությունը հասարակության աչքում իր «խոսքի տերն» է լինում: Սակայն սա հնարավոր է միայն երկուստեք պայմանավորվածությունների պարագայում: Այնպես որ, պահուստային տարբերակ միշտ էլ հնարավոր է գտնել, եթե միայն խաղի կանոնները չխախտվեն:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ