ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Թոխմախը «մախ» բառի՞ց է առաջացել…

Թոխմախը «մախ» բառի՞ց է առաջացել…
11.05.2012 | 00:00

Բավականին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դառնում ընտրական «գործընթացներից»: Հիշենք, որ պարոն Թոխմախն ահավոր, մի քանի «ֆրոնտներով» պայքարում էր «Եվրոպայի» Սերգեյի, առավել ստույգ` նրա փեսայի` Կարեն Բոթոյանի դեմ, ինչպես ընդունված է ընտրական տերմինոլոգիայով ասել` նրան «ջարդելու-մորթելու» համար: Պատճառն էլ, պարզվում է, բավականին տրիվիալ ու «սուպերքաղաքական» է: «Եվրոպայի» Սերգեյը, ըստ լավատեղյակ աղբյուրների, իր բիզնեսից որոշակի «կոռ ու բեգյար» էր տվել պարոն Թոխմախին (արդեն ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին), քաղաքագիտորեն ձևակերպած` եղել են բիզնես-պարտնյորներ:

Բայց հետո Սերգեյը հարմար է գտել «պարտնյորվել» նույնպես և արդեն ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ, ինչը ներելով չի ներել առանց այն էլ ՀՀԿ-ից ուժեղ դիլխոր, թաղապետի աթոռը լքած Մ. Սեդրակյանը, ուստի այս ընտրությունների ժամանակ ամեն ինչով փորձել է խանգարել Բոթոյանին, որ վերջինս ոչ մի կերպ չընտրվի, ու ոնց տեսնում եք` չի ստացվել:

Բայց նույնը չես ասի հարկային-մաքսային մարմինները ներկայացնող բավականին պատկառելի մի ներկայացուցչի մասին, որն էլ նույն կերպ պայքարել է Ռուբեն Մասումյանի դեմ և, իր հերթին, ըստ «ականատեսների», այնպիսի նյութական ներարկումներ կատարել 12 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Լյովա Խաչատրյանի «վրա», այնպիսի, որ նույնիսկ Աղվան Գառնիկիչին չի հաջողվել դեմն առնել, ու արդյունքում Լյովան, չնայած տեղի ունեցած վերահաշվարկին, հայտնվել է պառլամենտում:

Լյովային «ուժեղ» օգնել է նաև ՀՀԿ շտաբի պետ Հովհաննես Աբրահամյանը, որին ընտրություններից մեկ օր առաջ տեսել են «Թենեզա» սրճարանում հերթական անգամ հարկային-մաքսային սույն հովանավորյալի հետ սույն խնդրով կոնֆիդենցիալ, անընդհատ կողքերն ուշադիր նայել-զննելով զրուցելիս:

«Օդնակո»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ