ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Օսկանյան, յո՞ երթաս

Օսկանյան, յո՞ երթաս
17.04.2012 | 00:00

Ըստ ՀՀԿ մեր լավատեղյակ աղբյուրների (որոնք մասնակցում են ԲՀԿ-ի կուրացիոն աշխատանքներին)` Գագիկ Ծառուկյանը վերջերս բավականին լուրջ զրույց է ունեցել Օսկանյանի հետ, որի լեյտմոտիվը եղել է այն, որ պետք է իր ելույթների ռիտորիկան ճշգրտի, չափի մեջ բերի. որքա՞ն կարող է ինքը ծածկել Օսկանյանի «ասաց»ումները` դրանք համարելով օսկանյանական անձնական կարծիքներ: Բայց դե, ոնց ասում է ժողովուրդը. «Սևին սապո՞նն ինչ կանի, խևին` խրատը»:

Օրերս Օսկանյանը կրկին փայլատակեց իր մտային կարողություններով և ահավոր խոցելի մտքեր արձակեց` առաջին հերթին հենց իր համար (որոնց կանդրադառնանք առաջիկայում): Ինչն էլ ապացուցում է, որ նա ոչ միայն լավ չի կատարում իրական «հայրերից» իրեն պատվիրակված «պատգամները», հետն էլ չի ենթարկվում կուսակցական «կարգ ու կանոնին», այլև ենթագիտակցական-տրանս ծանր վիճակում է գտնվում, որովհետև ա) ոչ մի աշխատող-խելացի միտք չի արտաբերում, բ) ոչ մի հարթակում այլևս չի վայելում որևէ աջակցություն:

Բանն այն է, որ ԲՀԿ-ի շարքերում նույնպես լուրջ անհանգստություն կա նրա «հայտնության» առնչությամբ. այստեղ համամիտ են տեսակետին, որ շրջանառվում է մամուլում և փորձագիտական շրջանակներում. այն է` Օսկանյանն ամեն կերպ փորձում է վերցնել ԲՀԿ-ի «ղեկավարումը», և դա այն ժամանակ, երբ ինքը «եկել» է ԲՀԿ ոչ թե «շտուրմի» ու «գունավոր հեղաշրջման», այլ քաղաքական սեգմենտը կուսակցությունում ուժեղացնելու համար: Ընդ որում, թե՛ փորձագետները, թե՛ լրագրողական շրջանակներն այն կարծիքին են (ԲՀԿ-ի շատ ակտիվիստներ` նույնպես, ինչպես ասացինք), որ, եթե Օսկանյանին ինչ-ինչ քայլերի դեպքում հաջողվի ԲՀԿ-ում հասնել գերիշխանության, ապա.

ա) նախ` Ծառուկյանը կգնա վա-բանկ, թույլ չի տա, որ նա կուսակցությունը «վերցնի»: Եվ ապա` չեն բացառում տարբերակը` հնարավոր է նրան հանի կուսակցությունից:

բ) ԲՀԿ-ից որևէ մեկը Օսկանյանի և նրա հետևից «երևացողների» կողքին երբեք չի կանգնի, ոչ միայն այն պատճառով, որ ժողովուրդը ԲՀԿ ասելով Ծառուկյանի միֆն է ընդունում, այլ որ ԲՀԿ-ում բոլոր եղողները պարտական են իրենց զգում Ծառուկյանի հանդեպ` զուտ մարդկային առումով (չնայած այն հանգամանքին, որ մարդկայինը, հացը, նույնիսկ գինին քաղաքական կատեգորիաներ չեն, մեզ ընդդիմացող ԲՀԿ-ականներն ասին` դուք չգիտեք` ինչ բյուրեղյա տղերք-մարդիկ են կանգնած Ծառուկյանի կողքին, նրանք երբեք Ծառուկյանին չեն լքի):

Այնպես որ և իրականում Օսկանյանը ոչ թե իշխանությունների ու ՀՀԿ-ի դեմ է պայքարում` Լևոնի ձեռից բռնած, մոնոպոլիան է քանդում, այլ և առաջին հերթին` ԲՀԿ-ն է կազմաքանդում: ՈՒ ոնց երևում է, Ծառուկյանը դա հասկացել է:

Մնում է մեկ բաց հարց. Ռուսաստանի վերաբերմունքն ինչպիսի՞ն է այս ամենի նկատմամբ: Թույլ տանք մեզ կարծել. ինչպես միշտ` սապոգավոր Ռուսիան կօգտվի թե՛ ներկուսակցական (ԲՀԿ-ի մասով), թե՛ միջկուսակցական (ՀՀԿ-ԲՀԿ-ի մասով) հակասություններից, առաջ կտանի իր շահերը` այս անգամ արդեն ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ Օսկանյանին հիմնական գործիք դարձրած: Բայց, վերջին հաշվով, ընդունելով Սերժի գերակայությունը:

ՈՒ ոնց երևում է` Ծառուկյանը սա ևս հասկացել է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ