ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

«Наша хата с краю»

«Наша хата с краю»
21.02.2012 | 00:00

Շուրջ մեկ տարի Սիրիան դարձել է «հրե կղզյակ», որտեղ բախումներն ու ռմբակոծությունները բազմաթիվ մարդկանց կյանք են խլել: Միջազգային հանրությանն այդպես էլ չի հաջողվում կասեցնել նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և կառավարական ուժերի փոխհրաձգությունը, ավելին, դրսի ուժերի միջամտությունը հակառակ արդյունքն է տալիս: Օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ բանաձև ընդունեց, որով պաշտոնական Դամասկոսին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը և մարդու իրավունքների ոտնահարումը: Բանաձևին «դեմ» են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը՝ փաստաթուղթը համարելով միակողմանի, քանի որ այն աջակցում է միայն ընդդիմությանը:
Փորձեցինք Հայաստանի արտգործնախարարությունից ճշտել՝ Հայաստանն ինչպե՞ս է քվեարկել: Մինչ պատասխանը ներկայացնելը` մեկ նկատառում. այսուհետ արտգործնախարարության հետ Հայաստանի քաղաքացիների կապն էժան «չի նստի»: Գործող քաղաքային հեռախոսահամարը փոխվել է և դարձել վճարովի, ժողովրդական լեզվով ասած` «կոդով»: Պարզվում է, արտաքին գերատեսչությունից որևէ տեղեկություն ստանալու համար քաղաքացին պիտի վճարի: Թե ո՞վ և ինչո՞ւ է որոշել արտաքին «հարցերը» հանրությանն այդքան թանկ «մատուցել», միայն «նորարարության» հեղինակներին է հայտնի: Ինչևէ:
ԱԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ հիշյալ բանաձևին Հայաստանը «ձեռնպահ» է քվեարկել: Հիշեցնենք, որ արաբական երկրների լիգայի անդամների մշակած այս փաստաթղթով պահանջվում է նաև երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ