-
18.02.2018|
13:48
Երևանյան համերգասրահներում չորս օր շարունակ հնչում էր Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտությունը: Աշխարհահռչակ լեհ կոմպոզիտորի 85-ամյակին նվիրված փառատոնը սկսվեց Երևանից: Փառատոնը փակվեց Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» մեծածավալ ստեղծագործության երևանյան պրեմիերայով: Բազմախորհուրդ երաժշտությունը հնչում էր ոչ միայն բեմից, այլև դահլիճի խորքից:
-
17.02.2018|
19:16
Այս օրերին Երևանի լեփ-լեցուն դահլիճներում և հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո ընթանում է Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։ Երաժշտասերը հնարավորություն ունի տարբեր ձևաչափերով համերգների ընթացքում ունկնդրելու ժամանակակից դասական երաժշտության ամենապահանջված կոմպոզիտորի՝ Պենդերեցկու ստեղծագործությունները։
-
17.02.2018|
13:17
Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 17-ին, ժամը 15:00-16:30-Ին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացնի «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում հատուկ մանուկների ու պատանիների համար, կներկայացվեն նաև սիրված հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը:
-
17.02.2018|
13:08
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Դադիվանք. վերածնված հրաշալիք» գիրքի շնորհանդեսը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պաշտոնական էջից:
-
16.02.2018|
15:32
Ժամանակակից դասական երաժշտությունն անհնար է պատկերացնել առանց լեհ կոմպոզիտոր, դիրիժոր և ջութակահար Քշիշտոֆ Պենդերեցկու արվեստի։ Համարձակ նորարարություն, հետաքրքիր մտածողություն, միաժամանակ՝ ֆունդամենտալություն. այսպես կարելի է բնութագրել Պենդերեցկու ստեղծագործությունը։
-
16.02.2018|
14:11
2017 թվականին լրացավ հանրապետության վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի առաջատար դերասան ՌՈՒԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ ներկայացվեց Սովաժոնի «Չաո» պիեսը, որի գլխավոր դերակատարն էր Ռուբենը։
-
16.02.2018|
13:06
Առաջիկայում Երևանում նախատեսված է լուսանկարչական միջազգային շարժական ցուցահանդես` նվիրված «photopodium.com» լուսանկարչական կայքի 10-ամյա գործունեությանը:
-
16.02.2018|
13:02
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հետևողականորեն հանրությանն է ներկայացնում հայ տաղանդավոր պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողներին:
-
16.02.2018|
12:52
«Նարեկացի» արվեստի միությունում մեկնարկեց մի նոր նախագիծ. «Երաժշտական հանդիպումներ Դանիել Երաժշտի հետ»։ Այն տեղի է ունենում ամիսը երկու անգամ և նպատակ ունի ոչ միայն երաժշտության խորհրդաբանությունը բացահայտելու, գեղեցիկի, իդեալի հետ հաղորդակցվելու, նրա առաքելությունը ճանաչելու, այլև համաշխարհային երաժշտության համապատկերում հայկականի տեղն ու դերը գիտակցելու և արժևորելու:
-
16.02.2018|
12:27
«Իրատեսի» հյուրը ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ է: Նա վերջերս հյուրընկալվեց Բուլղարիայում՝ մասնակցելով Պեյո Յավորովի 140-ամյակին նվիրված տոնակատարությանը: Մեր զրույցը հիմնականում անդրադարձ է այդ այցին: